Վարվառա Բարուզդինա
Վարվառա Բարուզդինա ռուս.՝ Варвара Баруздина | |
---|---|
Ծնվել է | 1862[1][2] |
Ծննդավայր | Կրասնի Խոլմ, Vesyegonsky Uyezd, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 1941[1][2] |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1885) |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ոճ | ռեալիզմ |
Ժանր | ժանրային նկարչություն |
Թեմաներ | գեղանկարչություն |
Varvara Baruzdina Վիքիպահեստում |
Վարվառա Մատվեևնա Բարուզդինա (ռուս.՝ Варвара Матвеевна Баруздина, 1862[1][2], Կրասնի Խոլմ, Vesyegonsky Uyezd, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն - 1941[1][2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ռեալիստ նկարիչ։ Ստեղծագործել է հիմնականում կենցաղային ժանրում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարվառա Բարուզդինան ծնվել է 1862 թվականին Կրասնի Խոլմում։ Հայրը եղել է գյուղական արհեստավոր։ 1875 թվականին Վարվառան տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ՝ ապրելու իր նկարիչ քեռու՝ Պավել Չիստյակովի մոտ, ով նկարչության առաջին դասեր է տվել Վարվառային[3]։ Հինգ տարի անց Վարվառա Բարուզդինան ընդունվել է Գեղարվեստի կայսերական ակադեմիա, որտեղ եղել է քեռու ուսանողը։ Ուսումնառության տարիներին արժանացել է արծաթե մեդալի։ Ակադեմիան ավարտել է 1885 թվականին[4]։
Ցուցահանդեսների սկսել է մասնակցել 1888 թվականից հետո։ Հատկապես նշանակալի են ակադեմիայի (մինչև 1916), Կանանց արվեստի շրջանակի (1889) Մոսկվայի արվեստասեր հասարակության (1895-1896) կողմից կազմակերպված ցուցահանդեսները[4]։ 1896 թվականին Վարվառայի «Միանձնուհին» կտավը ձեռք է բերել Պավել Տրետյակովը։ 1904 թվականին նրա «Բաժանվածները» կտավը ցուցադրվել է Համաշխարհային ցուցահանդեսում։ Ռուսական այլ նկարների հետ միասին այն «կորել» է ցուցահանդեսից և երկար տարիներ չի գտնվել։
1920-ական թվականներին որոշ ժամանակ Ղրիմում ապրելուց հետո, տեղափոխվել է Պուշկին քաղաքի Չիստյակովի տուն, որտեղ գրել է իր կյանքի հուշերը և ունեցել է ուսանողների շրջանակ, ովքեր ցանկացել են ուսանել նրա մեթոդները[3]։
Վարվառա Բարուզդինան Լենինգրադի շրջափակման վաղ փուլում սպանվել է գերմանացի զինվորների կողմից, երբ փորձել է թույլ չտալ նրանց թալանելու իր տունը[3]։ Ընկերները նրան թաղել են տան բակում[4]։ Վարվառա Բարուզդինայի հուշերը տպագրվել են 1953 թվականին։
Ստեղծագործությունները գտնվում են Տրետյակովյան պատկերասրահում և Ռուսական թանգարանում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Բաժանված»
-
«Միանձնուհի»
-
«Մեֆիստո»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Union List of Artist Names
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Artnet — 1998.
- ↑ 3,0 3,1 3,2 Brief biography @ Studiai.
- ↑ 4,0 4,1 4,2 Brief biography Արխիվացված 2016-09-24 Wayback Machine @ RusArtNet.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- "Separated and ‘lost’ for 103 years" Արխիվացված 2016-09-24 Wayback Machine @ Articles & Texticles
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարվառա Բարուզդինա» հոդվածին։ |
- 1862 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- 1941 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 19-րդ դարի կին արվեստագետներ
- 20-րդ դարի նկարչուհիներ
- 20-րդ դարի ռուս նկարիչներ
- Ռուս նկարիչներ
- Ռուս նկարչուհիներ
- Ռուսական կայսրության նկարչուհիներ
- Խորհրդային նկարիչներ
- 19-րդ դարի ռուս նկարիչներ